Ուսուցումն իրականացվում է համակցված մեթոդներով՝ տեսական բացատրություններ, գործնական վարժություններ, հարցուպատասխան, խումբ-քննարկումներ։
Ուսանողները մշտապես ստանում են հետադարձ կապ, վերլուծում են իրական ծննդյան քարտեզներ, կատարում են անհատական և խմբային առաջադրանքներ, սովորում են աշխատել տեղեկատվության հետ պատասխանատու և գիտակցված կերպով։ Դասերն անցկացվում են անհատական կամ խմբային ձևաչափով, կախված ուսանողի նախասիրություններից։