Մեր աստղաբանական դպրոցը առաջարկում է երեք տարի շարունակվող խորքային կրթական ծրագիր, որը ներառում է տեսական դասընթացներ, գործնական վարժություններ, անհատական և խմբային աշխատանքներ։ Դպրոցի ծրագիրը միավորում է.
դասական աստղագիտական հիմունքները,
կենդանակերպի, մոլորակների, տների և ասպեկտների համակարգը,
մարդու ներքին հնարավորությունների բացահայտման մեթոդները,
վերլուծական մտածողության զարգացում,
էթիկայի ու անձնական սահմանների պահպանման մասին ուսուցում։
Ծրագրի ավարտին ուսանողները կարողանում են հաշվարկել ցանկացած ծննդյան քարտեզ, այն վերլուծել, տեսնել մարդու տաղանդներն ու ներուժը և աշխատել տեղեկատվության հետ հստակ, ստույգ և պատասխանատվությամբ։